Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ շարունակվում են Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության հանդիպումները Շիրակի Թեմի հովվությունների երիտասարդների հետ։

Դեկտեմբերի 3-ին, Ամասիայի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում Ամասիայի հովվության հոգևոր հովիվ՝ արժանապատիվ տեր Գարեգին քահանա Սարգսյանի և հովվության երիտասարդների հետ։

Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և շարականներով։ Այնուհետև Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության պատասխանատուները ծանոթացան հովվության երիտասարդների հետ, համառոտ ներկայացրին վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։

Ներկայացվեց կարճ ժամանակահատվածում Շիրակի թեմի մի քանի հովվություններում ձևավորված երիտասարդաց միությունների դրական փորձառությունն ու ակտիվ գործունեությունը։
Հովվության երիտասարդների հետ քննարկվեցին նաև տարեվերջին նախատեսվող նախաձեռնությունները։