• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Աստծո հանդեպ սիրուց է բխում հայրենասիրությունը. Հեռավար քննարկում

 

-Սիրում եմ բնության մեջ խոսել, աղոթք անել, բնության ձայները ստեղծում են մի միջավայր, որտեղ կարելի է Աստծո մասին խորհել, — աստվածպաշտության և հայրենասիրության մասին երիտասարդների հետ հեռավար զրույցը Տավուշի թեմի Խորանաշատ վանքի վանահայր Տեր Աբել քահանա Քարտաշյանն սկսեց բնության գրկում: Նա հենց սկզբից նախընտրեց հարց ու պատասխանով կենդանի, աշխույժ զրույցը: Նշենք, որ հեռավար հանդիպումը երիտասարդների համար նախաձեռնել էր ՀԵՀԵՄ ԿԳ-ն:

-Ինչու՞ ենք կապում աստվածսիրությունը հայրենասիրության հետ, — երիտասարդներից մեկի հարցին ի պատասխան Տեր Աբելն ասաց. «Սիրո բարձրագույն դրսևորումն Աստծո հանդեպ սերն է, և այդ սիրուց ածանցվում են մնացած բոլոր սերերը, նաև՝ սերը հայրենիքի նկատմամբ»:

Տեր հոր ասելով՝ պատերազմից հետո կապիտուլյացիայով բոլոր մտահոգները մտածում էին՝ ինչ անեն: Ելքեր էին փնտրում: Որոշեցին բազմաթիվ կուսակցություններ ու ՀԿ-ներ ստեղծել, բայց իրական արվեստի մշակները, իրական հայրենիք սիրողները, զոհաբերելով իրենց հանգիստը,  եկան սահմանապահ գյուղ և հինգ ամիս շարունակ կամավորաբար երեխաներին տարբեր գործիքների վրա նվագել, պարել, ասեղնագործել սովորեցրին:

-Այդ բոլորի մեջ ես աստվածսիրություն եմ տեսնում: Ո՞վ է կարևորում առավել տալը, քան վերցնելը: Նա, ով սիրում է Աստծուն: Շատ ավելի բարձր ես, երբ տալիս ես, տալու ժամանակ ապրումակցումդ ուրիշ է, — նկատեց Տեր Աբելը:

Հանդիպման մանրամասները՝  տեսանյութում.

Yandex.Metrica