Հայտարարվել է ԱՄՆ Արևելյան թեմի ՀԵԵՄ–ի կենտրոնական խորհրդի նոր կազմը
Հայտարարվել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ՀԵԵՄ–ի՝ ACYOA կենտրոնական խորհրդի 2023-2024 թթ. կազմը։
Լյուսին Սաբունջյանին, Մարդիկ Կլաչյանին, Մեդի Օվասապյանին և Մայքլ Սարաֆյանին երկրորդ ժամկետով միացել են Անի Միսիրլիյանը և Էնդրյու Ենիքագը, իսկ Ջեքի Ռասելը Խորհրդին միացել է առաջին ժամկետով:
Խորհուրդը շնորհակալություն է հայտնում հեռացող անդամ Քրիստինե Բեյլերյանին ՀԵԵՄ-ին և հայկական եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայության համար։
Երեկ երեկոյան խորհուրդն իր առաջին նիստն է անցկացրել Zoom-ով՝ կապ հաստատելով ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ՝ Հոգեշնորհ Մեսրոպ վարդապետ Պարսամյան հետ։
Քննարկվել են ACYOA-ի և ԱՄՆ Արևելյան թեմի ընդհանուր տեսլականները: