Հուլիսի 3-ին ՀԵՀԵՄ Գրասենյակ այցելեցին առաջիկա ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմից մի խումբ երիտասարդներ` իրենց հոգևոր պատասխանատու Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի ուղեկցությամբ։

Երիտասարդներին Գրասենյակում ընդունեց ՀԵՀԵՄ աշխատակազմը՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ։

Երիտասարդները շրջայց իրականացրեցին Գրասենյակում, ուրախ և անմիջական շփում ունեցան ոչ միայն աշխատակազմի, այլև՝ ՀԵՀԵՄ կամավորների հետ, ովքեր ևս մասնակցում են ուխտագնացության նախապատրաստական աշխատանքներին։

Ամերիկահայ երիտասարդները ևս ներգրավվեցին այդ աշխատանքներին։