CYMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Արևմտյան թեմից հինգ երիտասարդներ՝ առաջնորդությամբ ծրագրի պատասխանատու Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի, հունիսի 28-ին այցելեցին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակ։

Նրանք,Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ ՀԵՀԵՄ գրասենյակի, անցկացնելու են խոսակցական անգլերենի դասընթաց արցախցի երիտասարդների համար։

Ամերիկահայ երիտասարդներին ընդունեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։ Զրույցի ընթացքում երիտասարդները կարողացան Հայր Սուրբին իրենց հուզող հարցերը տալ։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: