Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր երիտասարդակենտրոն գործունեությունը:
Գրասենյակի հերթական նախագիծը «Կամուրջ» ծրագիրն է՝ առկա և առցանց ձևաչափերով։ Այն մեկնարկեց ս/թ հոկտեմբերի 24-ին Սյունյաց թեմի երիտասարդների հետ Zoom հանդիպումներով։
«Կամուրջ» ծրագրի նպատակն է երիտասարդների կազմակերպչական և թիմային աշխատանքի կարողությունների, ինչպես նաև մեդիահմտությունների զարգացումը։