CYMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Արևմտյան թեմից հինգ երիտասարդներ՝ առաջնորդությամբ ծրագրի պատասխանատու Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի, գտնվում են Հայաստանում։
ՀԵՀԵՄ գրասենյակում հուլիսի 1-ից մեկնարկեց խոսակցական անգլերենի կամավորական դասընթացը արցախցի երիտասարդների համար։ Ամերիկահայ երիտասարդները, որպես անգլերենի լեզվակիրներ, իրենց կամավորական ծառայությունն են իրականացնելու ՀԵՀԵՄ-ում շուրջ երկու շաբաթ։
Այս դասընթացը կօգնի արցախցի երիտասարդներին բարելավել գործնական անգլերենի իմացությունը՝ կիրառելու այն աշխատանքային ամենատարբեր ոլորտներում, իսկ ամերիկահայ երիտասարդներին՝ դասավանդելու փորձառություն ձեռք բերել, ինչպես նաև՝ հայրենիքում նոր ընկերական կապեր հաստատել։