Սիրելի քույրեր և եղբայրներ,

այսօր կազդարարվի Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրալի և կենսանորոգ Ավետիսը:

Մաղթում եմ ձեզ, որ Սուրբ Ծննդյան Ավետիսը դառնա մեր կյանքի մեծագույն ավետիսը, որով Աստված հաշտվեց իր արարչության պսակի՝ մարդու հետ։ Բարի լուրի ավետաբերներ լինենք յուրաքանչյուրս մեր կյանքով ու գործով։ Մեր սրտերը թող դառնան այն ապահով մսուրը, որտեղ կհաճի ծնվել Հիսուս Մանուկը։ Մանկան հավատով և մաքրությամբ դիմավորենք Տիրոջ Սուրբ Ծնունդը և արժանավորաբար փոխանցենք մեկմեկու ավետիսների ավետիսը․

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ,
Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի,
մեզ եւ ձեզ Մեծ Աւետիս»։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրով և Օրհնությամբ՝

Թովմա վարդապետ Խաչատրյան
ՀԵՀԵՄ Հոգեւոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն