ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում կրկին թեժ է․ երիտասարդները հավաքվել են խաղալու։
ՍԻՄԲՈԼՈՒՍԸ միջմշակութային հաղորդակցման հմտությունները զարգացնող հետաքրքիր խաղ է, որը տրամադրել է KASA շվեյցարական հիմնադրամը։ Խաղի նպատակն է խթանել այսօրվա աշխարհում «միասին ապրելու» և հաղորդակցվելու մոտեցման զարգացումը։
ՀԵՀԵՄ երիտասարդները մեծ հմտությամբ կռահում էին պատկերները և իմանում նոր հետաքրքրական փաստեր։ «Սիմբոլուս»-ը կարելի է խաղալ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթական միջավայրերում՝ որպես ուսուցողական դասընթացի մաս, ինչը հրաշալի հնարավորություն է մտահորիզոնը զարգացնելու և խաղը դիտարկելու որպես զբաղվածության ու փորձի յուօրինակ մի ձև։