Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության  հերթական առցանց հանդիպումը Շիրակի թեմի հովվություններում գործող երիտասարդաց միությունների պատասխանատուների հետ։

Առցանց հանդիպմանը ներկա էին Գյումրիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (Յոթ Վերք), Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, ինչպես նաև Ազատանի, Մարմաշենի և Ամասիայի հովվությունների երիտասարդաց միությունների պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում ամփոփվեց նախորդ ամսվա ընթացքում միությունների կողմից կատարված աշխատանքները, քննարկվեցին առաջիկա ամսվա ընթացքում անելիք ծրագրերն ու նախաձեռնությունները: