Հունիսի 21-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հերթական հանդիպումը։
Երիտասարդաց միության անդամ Լուսինե Համբարձումյանը բանախոսություն էր պատրաստել «Հրեշտակներ» թեմայով։

Նախաբանում նա բացատրեց «հրեշտակ» բառի ծագումը, թե ինչ իմաստներ ունի այն և այժմ ինչ նշանակությամբ է կիրառվում:
Հիմնվելով սուրբգրային տեղիներում և հայրաբանական գրվածքներում առկա տեղեկությունների վրա՝ բանախոսը ներկայացրեց հրեշտակների 9 դասերը, խոսեց նրանց կամքի և գործառույթների մասին, այնուհետև անդրադաձավ անկյալ հրեշտակներին:
Առանձին և մանրամասն անդրադարձ եղավ աստվածաշնչյան այն դրվագներին, որտեղ հանդիպում են հրեշտակներ և հրեշատակապետեր՝ Միքայելը, Գաբրիելը և մյուսները: