Սույն թվականի սեպտեմբերի 3-ից Արարատյան Հայրապետական թեմը սկսում է նոր հաղորդաշար՝ թեմի երիտասարդների հետ միասին ծանոթանալու մայրաքաղաքի եկեղեցիների պատմությանն ու գործունեությանը։
Ծրագիրն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ։
Հաղորդման հեղինակ և վարող՝ Ս. Սարգիս եկեղեցու երիտմիության ատենապետ Անուշ Վարդանյան։