Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցին օծվել է 2019թ․ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
«Իմ Եկեղեցին» հաղորդաշարի շրջանակներում աղոթատան մասին պատմում է տեղի երիտասարդաց միության ատենապետ Դիանա Շախբազյանը։
Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ։
Հաղորդման հեղինակ և վարող՝  Ս. Սարգիս եկեղեցու երիտմիության ատենապետ Անուշ Վարդանյան
Գլխավոր խմբագիր՝ Երևանի Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտմիության ատենապետ  Դիանա Շախբազյան