ԱՀԹ Նորքի 1-ին զանգվածի  Ս․ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամները դեկտեմբերի 3-ին մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթի։

Մասնակիցները ստուգեցին իրենց գիտելիքները Աստվածաշնչից, եկեղեցական ծեսերից և պատմությունից։
Խաղի նպատակը, ժամանցային մթնոլորտի զուգակցմամբ, երիտասարդների հոգևոր գիտելիքների ամրապնդումն էր։