Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» և Ախալցխայի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների բանավեճի ակումբները, օրհնությամբ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանի, այսօր Երևանում մասնակցեցին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բանավեճի հանրապետական մրցաշարին:
Երիտասարդներն առիթը բաց չթողեցին և այցելեցին նաև ՀԵՀԵՄ գրասենյակ: Նրանք կիսվեցին իրենց առաջիկա ծրագրերով, իսկ որոշներ Հայաստանում ուսումը շարունակելու ցանկություն հայտնեցին: