Մարտի 17-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում տեղի ունեցավ «Հանքերի շահագործումը պետք է պատկանի պետությանը» թեմայով բանավեճ, որին մասնակցում էին Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի», Ախալցխայի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային կենտրոնների և Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից ակումբների անդամները:
Բանավեճին ներկա էին ԵՆՀ ծրագրի պատասխանատու Սոնա Մարգարյանն ու բանավեճի դատավոր Ջուլյա Հարությունյանը: Ավարտին մասնակիցները ստացան պատվոգրեր: