Օրհնությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց եկեղեցու տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։
ՄԻջոցառմանը ելույթ ունեցան Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու կիրակնօրյա դպրոցի և Ջրվեժի միջնակարգ դպրոցի սաները, «Սաղմոս» երգչախումբը։ Միջոցառումը մեկնարկեց թեմի հոգևորականների աղոթքով և խոսքով։