Ապրիլի 19-ին Երևանի Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա կրկին վառվող կանթեղներով խաչ կազմվեց՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: «Հարության Ավետիս» կանթեղներով երթն իրականացվեց 11-րդ անգամ և մարդկանց փոխանցվեց Սուրբ Հարության ավետիսը:

Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ Մասնակիցները, թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ստացան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր

Ծրագիրը նախաձեռնել են ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները՝ թեմի երիտասարդաց կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ։

Կանթեղներով երթին մասնակցեցին Ազգային առաջնորդության ինստիտուտի սաները, տարբեր երիտասարդական կազմակերպությունների, ուսխորհուրդների անդամներ, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի երիտասարդները, սկաուտներ, պատանի երկրապահներ: Ընթացքում երթին միացան նաև բոլոր ցանկացողները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին