• Աբովյան 15/1
  • 09:00 - 18:00

Կաղանդ ծառ և Ամանորյա տոնական միջոցառում ՀԵՀԵՄ–ում

Դեկտեմբերի 28-ին ՀԵՀԵՄ–ում կայացավ Ամանորյա տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի անդամները և աշխատակազմը՝ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ։

Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ զարդարվեց ամանորյա Կաղանդ ծառը՝ ՀԵՀԵՄ տարբերանշանի գույներով և սուրբգրյան մաղթանքներով։

Միջոցառման ամբողջ սցենարը, կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին ՀԵՀԵՄ կամավորների ջանքերով։ Նրանք էլ վարեցին ամբողջ երեկոն։

Արմեն և Էլեն հաղորդավարական զույգը սրամիտ երկխոսություններով լսարանի հետ կիսվեց ոչ միայն հայ, այլև տարբեր ժողովուրդների ամանորյա  սովորույթներով, հավատալիքներով և Ամանորը դիմավորելու մշակույթով։ Արման և Անի հաղորդավարական զույգն էլ անդրադարձավ հայկական ամանորյա ուտեստներին, որոնք համաձայն քրիստոնեական ավանդույթի՝ պահոց են։

Այնուհետև մեծ էկրանով ցուցադրվեց ՀԵՀԵՄ ԿԳ–ի 2021թ.–ին իրականացված ծրագրերն ամփոփող տեսանյութը և «ՀԵՀԵՄ–ը ՀԵՀԵՄ–ականների աչքերով» ֆլեշմոբը։

Երեկոն հարուստ էր անակնկալներով և անկրկնելի պահերով։ Պատահականության սկզբունքով միմյանց արվող նվերները մեկը մեկից հետաքրքիր և յուրահատուկ էին՝ խնամքով ընտրված։ Ոչ պակաս հետաքրքիր էին ամանորյա նվեր–բաժակները, որոնցից յուրաքանչյուրը գտավ իր հասցեատիրոջը՝  աղոթքով ու բարեմաղթանքով համեմված։

Երեկոյին գեղարվեստական շունչ հաղորդեցին երիտասարդների ընթերցումները և երաժշտական կատարումները։ Իսկ ավարտին բոլորով փչեցին Ամանորյա տոնական տորթի վառվող մոմերը և յուրաքանչյուրն իր մտքում երազանք պահեց։ Իսկ երազանքները կատարվելու սովորություն ունեն։

 

Yandex.Metrica