Նոյեմբերի 10-ին ԱՀԹ Սուրբ Աննա Եկեղեցու «Խնկենի» երիտասարդաց միությունը՝ գլխավորությամբ միության հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Արսեն Քահանա Սարոյանի, ՀԵՀԵՄ գրասենյակի դահլիճում հանդիպում ունեցավ  դերասան Արթուր Կարապետյանի հետ։

Հանդիպման ընթացքում նա կիսվեց իր հոգևոր ապրումներով, դերասանական արվեստում Աստծո դերի և կարևորության մասին խոհերով, ինչպես նաև պատասխանեց երիտասարդների հարցերին։