Նոր Նորք 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Լույսի որդիներ» երիտասարդական միությունը տարվա սկզբի ծրագրում ներառել է նոր նախաձեռնություն՝ «Երիտասարդական միության անդամների մասնագիտական փորձի փոխանակում»։ Նախագծի նպատակը քրիստոնյա երիտասարդների միջև մասնագիտական փորձի փոխանակման խթանումն է սեմինարների միջոցով՝ նրանց միջև նոր ձևաչափով շփման հնարավորություն ստեղծելով և տարբեր հմտություններ ի բարին կիրառելու հնարավորություն ընձեռելով։

Ապրիլի 28-ին Միության անդամ Տիգրան Մանասյանը երիտասարդներին պատմեց կիբերանվտանգության մասին և թե ինչպես պաշտպանված լինել համացանցում: