ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ ՀԿՍ) երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Կոնֆլիկտների փոխակերպում» դասընթաց՝ այս անգամ ՀԱԵ Շիրակի թեմի «Խաչմերուկ» սոցիալ-կրթական կենտրոնում:
Այն վարում էր ԵՀԽ ՀԿՍ ծրագրի պատասխանատու Հարություն Կարապետյանը:
Վերջինս մասնակիցների հետ ծանոթանալուց հետո ներկայացրեց կոնֆլիկտի սահմանումը և անդրադարձավ կոնֆլիկտի առաջացման պատճառներին, դիտարկեց կոնֆլիկտը որպես բախում և բռնություն:
Դասընթացը ներառում էր գործնական աշխատանքներ, որոնք միտված էին մասնակիցների մոտիվացմանը և հնարավորությունների գնահատմանը:
Դասընթացի նպատակն էր.
• փոխանցել բազային գիտելիք կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ,
• զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները,
• նպաստել կոնֆլիկտների ստեղծագործական փոխակերպմանը, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը,
• փոխել վերաբերմունքն ինչպես կոնֆլիկտի ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ:
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին գնահատման թերթիկներ` դասընթացի որակի բարելավման և խնդիրների դիտարկման նպատակով:
Դասընթացն իրականացվեց ՀԿՍ եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության հետ համագործակցությամբ:
Աղբյուր՝ https://roundtable-Z