Հունիսի 27-ին Կոտայքի թեմի առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Առաքել արք.Քարամյանը հանդիպեց թեմի տարբեր եկեղեցիներում երկար տարիներ իրենց ծառայությունը բերող երիտասարդների հետ։
Սրբազան Հայրն անսալով թեմի քահանաների հայցին` առաջիկա Պայծառակերպության տոնին այդ երիտասարդներին պիտի արժանացնի դպրության աստիճանի տվչության։
Առաքել Սրբազանն իր խոսքում անդրադարձավ դպրության աստիճանի կարևորությանը՝ նշելով, որ որևէ աստիճանով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ծառայելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար։
Հանդիպումը թեմի քահանաների և դպրացուների հետ սկսվեց և ավարտվեց աղոթքով։