ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ,  Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը հուլիսի 28-ին ուխտավորաբար եղավ Կոտայքի թեմում: Ուխտավոր երիտարադներին առաջնորդում էր եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանը:

Առաջին ուխտավայրը Չարենցավանի Սբ. Փրկիչ եկեղեցին էր, ուր երիտասարդները մասնակցեցին Ս․ Պատարագի:
Հետո Կեչառիսի վանական համալիրում միասնական աղոթք բարձրացրեցին մեր հայրենիքի հզորացման և շինության համար։
Վերադարձին այցելեցին նաև Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Սբ. Սարգիս և Սբ. Գևորգ մատուռներ։

աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=891342606353568&id=100064335115698&mibextid=WC7FNe&rdid=WYFk1dXgzL176yJz