Հուլիսի 19-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը, հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանի գլխավորությամբ, ուխտավորաբար եղավ Կեչառիսի վանական համալիրում:

Այնուհետև հոգևոր հովվի հետ երիտասարդները ուղևորվեցին Սևանա լիճ՝ անցկացնելու իրենց ժամանցը։ Քննարկվեցին ապագա ծրագրերը: