Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ ապրիլի 25-ին կայացավ «Չորս եղանակ, չորս ավետարանիչ» ինտելեկտուալ մրցույթի գարնանային փուլը, որը նվիրված էր Մատթեոսի Ավետարանին։

Այս տարի մրցույթին մասնակցեցին թեմի տարբեր եկեղեցիներից կազմված 10 թիմեր՝ յուրաքանչյուրում 5-ական մասնակիցներով։ ։ Առաջին երեք տեղերն զբաղեցրած թիմերն ստացան հատուկ մրցանակներ, իսկ մյուս թիմերը՝ խրախուսական նվերներ։
Մրցույթը կազմակերպվել էր Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ և Վերին Արտաշատի դպրոցի տնօրինության ու թեմի երիտասարդների աջակցությամբ։