Մարտի 3-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ,Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու երիտասարդաց միությունը հանդիպում ունեցավ սրբանկարիչ Գառնիկ Մանուկյանի (Գառնիկ Խորվիրապցի) հետ:
Բանախոսության թեման էր «Կանոնիկ սրբանկարչությունը Հայոց Եկեղեցում»:
Հանդիպմանը երիտասարդները հնարավորություն ունեցան թեմայի վերաբերյալ հարցեր ուղղել սրբանկարչին: