Հուլիսի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Ռանչպար համայնքում ավարտվեց երեխաների համար հոգևոր ճամբարը՝ կամավորական երիտասարդների մասնակցությամբ։ Բոլոր կամավորները ստացան շնորհակալագրեր և նվեր Աստվածաշունչ մատյաններ Մասյացոտնի թեմի կողմից։

Նշենք, որ այսուհետ Ռանչպարում կգործի նաև եկեղեցասիրաց երիտասարդաց միություն։