Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մեկնարկեց՝ «Մենք երիտասարդներ ենք, ովքեր ծառայում են դարավոր եկեղեցուն» խորագրով երիտասարդաց միությունների երկօրյա վերապատրաստման առաջին փուլը:

Ծրագիրը մեկնարկեց Թեմակալ Առաջնորդի օրհնության խոսքով: Սրբազան Հայրը բարի երթ մաղթեց երիտասարդներին իրենց աստվածահաճո գործունեության ճանապարհին և հորդորեց ունենալ երազանք, լինել հայրենասեր, ունենալ սեր միմյանց նկատմամբ և երբեք չհանձնվել:

աղբյուր՝ https://www.facebook.com/AragatsotniTem?mibextid=JRoKGi