Հայ եկեղեցու տարբեր թեմերից մի խումբ երիտասարդների խնդրանքով դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Աստծո կամքը» 7-շաբաթյա ՀԵՀԵՄ դասընթացը՝ Zoom ձևաչափով։
Դասընթացը վարում է ՀԵՀԵՄ տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը։
Դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․ Աստվածաշունչը և կյանքի իմաստը, Աստվածաշունչը և բիոէթիկական խնդիրները, Աստվածաշունչը և կին-տղամարդ հավասարությունը, Աստվածաշունչը և մարդկային տկարությունները և այլն։
«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։