Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում մեկնարկեց նոր՝«Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացը՝ ցերեկային և երեկոյան խմբերի ձևաչափով։
Դասընթացը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Դասընթացի նպատակը երիտասարդներին օգնելն է Աստվածաշնչից ճիշտ օգտվել, ճանաչել Աստվածաշնչի բաժանումները, Գրքերը և Աստվածաշունչն ամենօրյա ընթերցման գիրք դարձնել։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: