Օրհնությամբ Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և օժանդակությամբ Ջրվեժի համայնքապետարանի, Հուլիսի 31-ին մեկնարկեց Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր-կրթամշակութային կենտրոնի հնգօրյա ճամբարը՝ Սևանա լճի ափին, շուրջ 60 երեխաների մասնակցությամբ:
Այս օրերին երեխաները պետք է ստանան հոգևոր նոր գիտելիքներ, տարբեր սպորտային և ինտելեկտուալ խաղերի մասնակցեն: Ճամբարականների բոլոր 5 օրերը շատ հագեցած են և լի են լինելու բազմազան անակնկալներով:
Ճամբարի առօրյայի կազմակերպմանն իրենց մասնակցությունն են բերել նաև թեմական երիտասարդները։