Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունն այս անգամ ուխտավորաբար եղավ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Նեղուցի վանքում։
Վաղ առավոտյան ստանալով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատի օրհնությունը՝ երիտասարդները Վարդան սարկավագի առաջնորդությամբ շարժվեցին դեպի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մատսնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի։
Երիտասարդները աղոթեցին, գոհություն հայտնեցին Աստծուն, կիսեցին հացը, թեյը և հոգու ջերմությունը։
Այս այցով դրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության ուխտագնացությունների սկիզբը, որը լինելու է շարունակական։