Մարտի 26-ին՝ Մեծ Պահքի 24-րդ օրը, որ կոչվում է Միջինք, Սյունյաց թեմում տեղի ունեցավ հանդիպում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտմիության և Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտմիության երիտասարդների միջև։ Թխվեց Միջինքի ավանդական գաթան։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երիտմիությունների կողմից նախատեսվող ծրագրերը։Անցկացվեց նաև հոգևոր զրույց Արժանապատիվ Տեր Պարգև քհն. Զեյնալյանի և Տեր Տիգրան քհն. Հակոբյանի հետ։ Խոսվեց Մեծ Պահքի, Միջինքի և Ավագ Շաբաթվա մասին։

աղբյուր