Ապրիլի 16-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ և եկեղեցու տիկնանց միության աջակցությամբ կատարվեց 6 փոքրիկների մկրտության կարգ, իսկ մկրտության երրորդ օրը կատարվեց երեխաներին Մյուռոնից հանելու արարողությունը։

Արարողությունից առաջ երեխաներին ևս մեկ անգամ բացատրվեց Մկրտության խորհրդի և կարևորության մասին, իսկ ավարտին երիտմիության անդամները խոսեցին եկեղեցական ծեսում մյուռոնի կիրառման կարևորոության մասին։