Ամփոփվեցին ՀԵՀԵՄ ֆեյսբուքյան հարթակում ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հայտարարած «Ամանորյա և Սուրբծննդյան լավագույն բարեմաղթանք» մրցույթի արդյունքները։
Առաջին մրցանակի արժանացավ Երևանից Ռուբինա Դանիելյանը՝ 136 ձայնով, երկրորդ մրցանակի՝ Կոտայքի թեմից Մերի Մինասյանը՝ 116 ձայնով։
ՀԵՀԵՄ գրասենյակի հատուկ մրցանակին արժանացավ Շիրակի թեմից Ալլա Վարդանյանը։
Առաջին մրցանակակրին շնորհվեց Աստվածաշունչ, իսկ մյուս երկուսին՝ թեմատիկ Աստվածաշունչ՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի մակագրությամբ։
Մրցանակները մրցույթի հաղթողներին հանձնեց ՀԵՀԵՄ տեսչի օգնական Բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը։