• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Նոր բանախոսություններ Արցախի թեմի երիտասարդաց միությունում

Մայիսի 23-ին Արցախի թեմի  Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունում  «Եկեղեցական սպասք» թեմայով բանախոսեց բարեշնորհ Հովհաննես սրկ. Թորոսյանը։ Բարեշնորհ սարկավագը բացատրեց հետևյալ եկեղեցական պարագաների օգտագործման դերն ու նշանակությունը. սկիհ, մաղզմա, բաժակաման, մասնատուփ, գինի, նշխար, բուրվառ և խունկ, քշոց, մյուռոն։

Մայիսի 24-ի հանդիպմանը միության ատենապետ Սոֆյա Բաբայանը ներկայացրեց «Հիսուս Քրիստոսի աստվածությունը» թեման՝ մեջբերելով աստվածաշնչյան համապատասխան համարներ, որոնք փաստում են Քրիստոսի՝ Աստված լինելը: Բանախոսն իր խոսքում անդրադարձավ նաև խաչի խորհրդի աստվածաշնչյան դրվագներին և բանախոսությունն ավարտեց խաչելության մասին կարճ տեսանյութի ցուցադրմամբ։