Մայիսի 7-ին Երևանի Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտասարդաց միության անդամները Սուրբ Խաչի Երևման տոնի առթիվ իրականացրին Խաչի քարոզ Շենգավիթ վարչական շրջանում։

Երիտասարդները  օրհնված խաչեր և Խաչին նվիրված աղոթքներ բաժանեցին Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետների և այլ խանութների աշխատողներին, ովքեր աշխատանքի բերումով չէին կարողացել մասնակցել Սուրբ Խաչի Երևման տոնական Ս. Պատարագին։ 

Երևանի Սրբոց Առաքելոց եկեղեցու երիտասարդաց միությունը կշարունակի քարոզչական, բարեգործական և սոցիալական բնույթի ձեռնարկներ իրականացնել նաև հետայսու։