Անցած դարի հայտնի աֆրոամերիկացի, ճամայկացի ռեգգի ժանրի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր Բոբ Մառլիի մահից անցել է երկար ժամանակ, բայց նա այսօր էլ համարվում է ռեգգի ամենահայտնի երգիչը։
Կյանքի տևական հատված տարվել է ռաստաֆարական ուսմունքով, որը տարբեր վարդապետությունների միախառնուրդ էր։ Երգչի քաղաքական և կրոնական ելույթները Ճամայկայում շատերն ընդունել են որպես «մարգարեի» խոսք։
1977 թվականին Մառլիի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք։ Նա սկսում է վերանայել իր կյանքը։ 1981 թվականի մայիսի 4-ին Բոբ Մառլին մկրտվում է Քինգսթոնի Եթովպիական ուղղափառ եկեղեցում՝ արքեպիսկոպոս Աբունա Յիշակի ձեռամբ։ Մկրտության ժամանակ նրան տալիս են Բերհան Սելասի անունը, որ եթովպերեն կնշանակի Սուրբ Երրորդության լույս։
Բոբ Մարլին զղջացել է իր երիտասարդության սխալների համար և վերանայել իր կյանքը։ «Նա, ով տեսել է Աստծուն, չի կարող մեռնել»,-ասել է նա։
Վերջին խոսքերը, որ նա ասել է իր որդի Զիգգիին, հետևյալն էին. «Money can’t buy life» (Փողերով կյանք չես գնի)։
աղբյուր՝ https://medaboutme.ru/articles/lyudi_kotorye_v_borbe_za_zhizn_uverovali_v_boga/