• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Փորձեք լինել խոնարհ

Նույնիսկ հիմա մենք չափազանց շատ ենք, և շատ շուտով կլինենք շատ ավելին: Այս արևի տակ քեզ տեղ ապահովելն անպայման ուրիշների հաշվին է լինում։ Եթե դու դրա համար ստիպված ես լինում դիմացինի ոտքը տրորել, պարտադիր չէ նաև շալակը ելնել։ Այսպիսով, եթե ցանկանում ես լինել հարուստ կամ հայտնի կամ՝ երկուսն էլ, մի՛ տուր քեզ դրան ամբողջովին:
Միշտ հիշիր, որ քո կողքին միշտ կա մեկը՝ մերձավորը: Ոչ ոք չի խնդրում քեզ սիրել նրան, բայց աշխատիր նրան շատ չանհանգստացնել կամ չվիրավորել: Վատագույն դեպքում փորձիր հիշել, թե որքան հեռվից՝ աստղերից, Տիեզերքի խորքերից, գուցե նրա հակառակ ծայրից է հասնում խնդրանքը՝ չանել դա, ինչպես և պատվիրանը՝ սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ:
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի
Իոսիֆ Բրոդսկի
Իոսիֆ Բրոդսկի
գրող, Նոբելյան մրցանակակիր