Սեպտեմբերի 10-ին ACYA Սիդնեյ-ում տեղի ունեցավ Պսակի խորհրդին նվիրված միջոցառում, որի ընթացքում ամենայն մանրամասնությամբ ներկայացվեց  այդ խորհրդի նշանակությունը Հայ Առաքելական Եկեղեցում:

Երիտասարդների առաջնորդությամբ ներկայացվեց ամուսնության խորհրդի մեկնությունը։ Նախքան այդ՝ ուղիղ եթերով հեռարձակվեց Սուրբ Պսակի ծեսը Հայ առաքելական եկեղեցում: Հընթացս միջոցառման երիտասարդ կամավորները ներկայացրեցին հարսի և փեսայի դերային խաղ:

Հանդիպմանը  հնարավորություն ընձեռնվեց նաև միմյանց հետ շփվելու և խորհելու սովորածի շուրջ: