Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդարանում, օրհնությամբ Գերաշնորհ Տ․ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանի, սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ևս մեկ հավաք թեմի երիտմիության հետ։

Այս հավաքի խորագիրն էր՝ «Ինչու և ինչպես կարդալ Աստվածաշունչը»։ Սրբազան Հայրը, նախ հարցը ուղղեց երիտասարդներին։ Յուրաքանչյուրի պատասխանից հասկանալի էր, որ Աստվածաշունչը մարդու համար  կյանքի ուղեցույց է, հարցերի պատասխան, հնարավորություն՝ ճանաչել Աստծուն, լինել Նրան ավելի մոտ։

Սրբազան Հայրն ամբողջացրեց թեման քարոզով, տվեց երիտասարդներին բանալիներ, որոնցով նրանք կկարողանան բացել Աստվածաշնչի դռները և առավել խորությամբ ըմբռնել, թե ինչ է մեզ տալիս Աստվածաշունչը և ինչու է անհրաժեշտ այն կարդալը։

Հաջորդ երիտասարդաց հավաքի թեմա ընտրվեց՝ « Հայր Մեր»-ը։