Հունիսի 30-ին ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու Երիտասարդաց միության անդամները ուխտագնացություն կատարեցին դեպի Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի և Թեղենյաց վանք:
Առավոտյան երիտասարդները, օրհնություն ստանալով եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արարատ քհն. Օրդոյանից, Բարեշնորհ Վարդան սրկ. Ասլանյանի ուղեկցությամբ շարժվեցին դեպի սրբավայրեր:
Ուխտավորների առաջին կանգառը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, որտեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին:
Այնուհետև երիտասարդներն ուղևորվեցին Բուժական՝ փոքրիկ քայլարշավով դեպի Թեղենյաց վանք, որտեղ էլ շրջայցից հետո բնության գրկում ունեցան «Սիրո ճաշ»։