• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ս․ Ներսես Շնորհալու մասին դասախոսություն և քննարկում Սիդնեյի ՀԵԵՄ-ում

Նոյեմբերի 15-ին Ավստրալիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի երիտմիությունը՝ACYA-ն, և եկեղեցական համայնքի անդամները մասնակցեցին Սուրբ Ներսես Շնորհալու մասին դասախոսությանը և քննարկմանը։ Ատենախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Այս տարի լրանում է Սուրբ Ներսեսի մահվան 850-րդ տարելիցը, և դա հրաշալի առիթ էր ծանոթանալու նրա կյանքին ու գործունեությանը, նրա ունեցած ազդեցությանը հայ մշակույթի և քրիստոնեության վրա։