Օգոստոսի 24-ին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ, Շիրակի Թեմի Երիտասարդաց Միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Տավուշի թեմ:
Ուխտագնացության շրջանակներում առաջին կանգառը Սրվեղի վանքն էր, որտեղ ուխտավորներին միացավ նաև Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Նոր Վարագավանքում Սրբազան Հոր առաջնորդությամբ անցկացված միասնական աղոթքից հետո Միքայել Սրբազանն իր
պատգամն ուղղեց ուխտավոր երիտասարդներին։
Ուխտավորները միասնաբար շուրջպար բռնեցին, անցկացրեցին ինտելեկտուալ խաղեր։
Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100090035702122