Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության պատասխանատուների հերթական հանդիպումը Գյումրիում էր։
Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ շարունակվում են Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության հանդիպումները թեմի երիտասարդաց միությունների երիտասարդների հետ։ Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովի և նորաստեղծ երիտասարդաց միության երիտասարդների հետ։

Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության պատասխանատու Գոհարիկ Գալտագազյանը Սուրբ Նշան եկեղեցու երիտասարդաց միության երիտասարդներին ներկայացրեց Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության տեսլականն ու հիմնական առաքելությունը` ընդգծելով թեմի եկեղեցիների երիտասարդաց միությունների երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը եկեղեցական կյանքում։
Միության երիտասարդների հետ քննարկվեցին նաև տարեսկզբին նախատեսվող առաջիկա անելիքները։