Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները ստացան շնորհակալագրեր՝ <<Սուրբ Երրորդություն եկեղեցու ամառային հոգևոր ճամբար>>-ին մասնակցության և կազմակերպման համար։

միության պատասխանատու Արժանապատիվ Տեր Արարատ քհն․ Օրդոյանը իր խոսքում նշեց երիտասարդների միասնականության մասին․
«Ձեր միասնականության և մեկմեկու օգնելու միջոցով դուք կարողացաք պատվով հաղթահարել ձեր վրա դրված ծանր գործը, շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ երիտասարդներ։ Թող որ նմանատիպ ծրագրերի միջոցով մեր միասնականությունն ավելի շատանա, իսկ միությունն ամրանա և ավելի մեծանա,- ասաց Տեր Հայրը։


Նշենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամ կարող են դառնալ 18-35 տարեկան բոլոր ցանկացողները՝ դիմելով եկեղեցու քահանաներին։