Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն ( International Volunteer Day) է: Այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և 1985 թվականից համարվում է միջազգայնորեն հիշատակելի օր։
Երիտասարդական կամավորության վրա հենված և կամավորությունը խթանող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը՝ ՀԵՀԵՄ-ը, շնորհավորում է բոլոր երիտասարդ կամավորներին՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Մեր բոլոր ծրագրերն իրականություն են դարձել շնորհիվ մեր եկեղեցասեր կամավորների: Դրանում համոզվելու համար անցեք այս հղումով՝ https://hehem.am/programs