Անցած կիրակի Սիդնեյի ACYA-ն անցկացրեց Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը Վարդավառի` Պայծառակերպության տոնի առթիվ:
Վարդավառը որպես ազգային տոնակատարություն և տոնի աստվածաշնչյան հիմքերը հետաքրքիր բանավեճի թեմա դարձան եկեղեցու հավատացյալների և երիտասարդաց միության անդամների միջև, որը վարում էր Արե Յափուջյանը:

Քննարկման արդյունքում երիտասարդներն ընդլայնեցին տոնի մասին իրենց գիտելիքները՝ Պայծառակերպության խորհրդի խորքային ընկալումից («Եվ կերպարանափոխվեց նրանց առաջ, և նրա երեսը փայլեց արևի պես, և նրա հագուստը սպիտակ էր, ինչպես լույսը»: Մատթեոս 17։2) մինչև Վարդավառի՝ որպես ազգային տոնի նշանակությունը:

Քննարկմանը մասնակցում էր նաև թեմակալ առաջնորդը։
Քննարկումից հետո կազմակերպվեց հյուրասիրություն: