Անցած շաբաթավերջին ԱՄՆ Արևմտյան թեմի Սիեթլ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արամը և փոխատենապետ Արթուրը CYMA ծրագրի պատասխանատու Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի հետ միասին ներկա գտնվեցին Կալիֆորնիայի Տուժունգա քաղաքի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցում՝ ACYO 75-րդ տարեկան համագումարին:
Արևմտյան թեմի այլ մասնաճյուղերի երիտասարդների և հոգևոր պատասխանատուների հետ անդրադարձ եղավ անցած տարվան, 2025թ․ կայանալիք ծրագրերին և ընտրությունների անցկացմանը: Արթուրն ընտրվեց ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդաց միությունների Կենտրոնական խորհրդի փոխնախագահ, իսկ Արամը ներգրավվեց վերստուգիչ հանձնաժողովում։ Տեր Վազգենը նաև CYMA-ի ծրագրերը ներկայացրեց բոլոր երիտասարդներին։